Վիշապն իր երեք գլուխներից զրկվել (առայժմ՝ անուղղակի իմաստով), հոգեվարքի ջղաձիգ շարժումներ է անում: Պոչով անկանոն խփում է աջ ու ձախ, փորձում վնասել մոտ եկողներին...
Շատ հետաքրքիր «դրական դինամիկա» եմ նկատում «նիկոլապաշտ» օգտատերերի ստատուսներում: Փորձեիք մեկ տարի առաջ ակնարկել, թե սրան դրսի պապաներն են բերել՝ հատուկ մշակված ծրագրով, վրա էին տալիս, թե էս ի՞նչ սրբապիղծ բաներ եք ասում...
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...